▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զիբիլի մոտ էրեխեքը ֆուտբոլ են խաղում, մենք չենք սիրում մեր էրեխեքին․ Մեսչյան

 

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն,  մամուլի ասուլիսի ընթացքում,  խոսել է  նաեւ աղբահանության խնդրի մասին՝ ասելով, որ ամեն ինչ մի փոքր էլ մեր սեփական, անձնական պատասպանատվությունից է կախված։ Ճարտարապետը անդրադարձավ նաեւ Արամի 23 շենքի հետ կապված խնդրին։

 

 

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով ավտոտնակների խնդրին, նշեց հետևյալը.

«Հաճախ տեսնում եմ, որ հայերը շատ ուրախ խմում են երեխաների կենացը։ Շատ հետաքրքիր է։ Բնականաբար, ես էլ եմ ոտքի կանգնում, քանի որ ես էլ ունեմ երեխաներ և թոռներ։ Բայց, ախր, երեխայի սերն ինչի՛ց ա սկսվում։ Օրինակ՝ Գյուլբենկյան փողոցում, որտեղ իմ արվեստանոցն է, լրիվ գարաժներով փակված զիբիլի կուտակման մուտքի մոտ էրեխեքը ֆուտբոլ են խաղում։ Մենք չենք սիրում մեր էրեխեքին։ Հիմա Երևան քաղաք մտել է 40 հազար մեքենա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ 40 հազար մեքենայի կեսի սեփականատերերը որոշեին, և եթե մենք թույլ տայինք ավտոտնակներ կառուցեին։ Այսինքն՝ մենակ այ էս մեքենաների ներհոսքով Հայաստանում 20 հազար ավտոտնակ կավելանար։ Մեր էրեխեքը ֆուտբոլ կխաղային ոչ թե էն մնացած 2 քմ-ի մեջ, այլ երևի գարաժների կռիշներին ֆուտբոլ տշեին էլի»,- ասաց Մեսչյանը։


Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին