▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղորդողները խիստ կպատժվեն. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հերքում է մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ ՊԵԿ-ում մարդկանց ուղղորդում են, որպեսզի նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման համար դիմեն կոնկրետ ընկերությանը, որը կապված է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ եթե պարզվի, որ այդպիսի ուղղորդում կա, ուղղորդողները խիստ կպատժվեն։

 

 

 

«Ոչ մեկ ուղղորդելու ոչ մի իրավասություն չունի, մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որ ուղորդումներ չլինեն: Ձեզ թվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գիտակցաբար կարող է ուղղորդել ինչ-որ անձի»,- ասաց նա:

Թեև կա նոր սերնդի ՀԴՄ–ների տեխնիկական սպասարկման իրավունք ունեցող մի քանի ընկերություն, սակայն դրանցից մեկի համար են բարենպաստ պայմաններ ստեղծվել: Երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում Պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ, որի սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին