▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրանքում նշված Քոչարյանի եւ Սարգսյանի «մերձավոր անձանցից» մեկը Ալրաղացի Լյովիկն է. գլխավոր դատախազը պարզաբանեց

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր դատական նիստից հետո անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի դրվագներից մեկին՝ «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրա մերձավոր որոշ անձինք»: Մեր հարցին, թե ովքեր են այդ որոշ անձինք, Դավթյանը պատասխանեց. «Ձեր նկարագրած դրվագին առնչվում է, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, խոսքը թիկնազորին համազգեստ բաժանելու դրվագի մասին է, Դավթյանը դրական պատասխան տվեց:

 

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ն է գրում և նշում, որ մյուս հարցին՝ նա սույն գործով կարգավիճակ ունի՞, Դավթյանը պատասխանեց, որ Լեւոն Սարգսյանի արարքին դեռեւս իրավական գնահատական չի տրվել, որովհետեւ նրա արարքին համապատասխան գնահատական տալու համար դեռեւս գործողություններ պիտի արվեն: «Մեր այս մեղադրանքը շարքային դասական պարզ նկարագրությամբ մեղադրանք չէ: Դա վերաբերում է շուրջ մեկ ամսվա իրադարձություններին: Այդ մեկ ամսվա իրադարձություններին տարբեր անձինք տարբեր մասնակցություն են ունեցել, նաեւ՝ էպիզոդիկ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր գործի քննությամբ դուք տեսաք՝ հնարավոր սեղմ ժամկետում մենք չորս ամբաստանյալների մասով ավարտեցինք, ուղարկեցինք դատարան, որպեսզի հրապարակային քննություն իրականացվի: Մյուսների գործողություններին դեռ պետք է գնահատական տալ՝ որքանով նրանք դիտավորության մեջ ներառված են, որքանով նրանք տեղյակ են: Այսինքն՝ այդ ամբողջը լինելու է քննության առարկա»,- ասաց Դավթյանը: Մեր հացին, թե ինչու Քոչարյանի մեղադրանքում հստակ ձեւակերպված չեն որոշ անձանց անունները, Դավթյանն ասաց, որ կոնկրետ անձանց անուններ ներկայացվում են այնքանով, որքանով ուղիղ ապացույցների բավարար համակցությունը դրան հանգեցնում է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանդրական կարգի տապալման համար։

 Կարդացեք նաև՝ «Պտի իրանցից փախնե՞մ. ո՞վ են իրենք». Ռոբերտ Քոչարյան

Արցախի նախագահներին Ռոբերտ Քոչարյանը դիմավորեց գրկախառնությամբ, իսկ դահլիճը՝ ծափերով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին