▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սա բովանդակության նախարարություն է. Արայիկ Հարությունյան

Հայտարարենք մշակութային հեղափոխություն և վեր կենանք ու քայլենք․․․Վահագն Թևոսյան

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան համբույրը Բեթի Վարդանյանին

Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք

«Օսիպյանը զանգել-ասել է՝ գիտես, չէ՞, թե ես ով եմ, ինչ կարող եմ անել, դու պետք է ասես, որ դու ես մեղավոր»



2019-05-18 19:07:46

2014 թվականի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի էր ունեցել դանակահարություն, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, ինչից հետո տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը, հայրը, ցուցմունքներ են տվել այդ դեպքի մասնակից, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ, որը 9 ամիս թաքնվելուց հետո եկել և ներկայացել է Ոստիկանություն, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է։

 

 

168.am-ն է գրում և նշում, որ դանակահարության դեպքի միջադեպով որպես մեղադրյալ ճանաչված Սարգիս Հովհաննիսյանի եղբոր՝ Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ, գործը վերաբացվել է 2018 թվականի սեպտեմբերին:

«Տուժողի հարազատները նշել են թե՛ հագուստը, թե՛ արտաքինը: Ասում էին՝ կապույտ աչքերով, երկար մազերով, կյաժ, ռուսախոս տղեն խփեց իմ տղին, ժողովուրդ, բռնեք: Այդ կինը անունը չգիտեր, նկարագրում էր, որ բռնեին: Ես այդ ամենը լսել եմ, քանի որ 10 մետր հեռավորության վրա էի: Մի խոսքով՝ տուժողի հարազատները գնացել ցուցմունք էին տվել Սեդրակի վրա, հետո պալատ է փոխվել, ու այստեղից սկսվել է ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Հովհաննիսյանը:

«Սկզբում, երբ հասարակ պալատում էին, խոսում էին այն, ինչ դրսում էին հայտարարում, այսինքն, գիտեն, թե ով է խփել, պետք է պատասխանատվություն կրի Սեդրակը, և այլն: Իսկ երբ նրանց պալատը փոխվեց, դարձավ «լյուքս», նախնական ցուցմունքների բովանդակությունը կամաց-կամաց սկսեց փոխվել: Սկսեցին ասել, որ չեն տեսել, շոկի մեջ են եղել, սխալվել են: Հետո Օսիպյանը զանգում է Սեդրակին, նա հեռախոսը փոխանցում է եղբորս: Օսիպյանն ասում է՝ գիտես, չէ՞, թե ես ով եմ, ինչ կարող եմ անել, դու պետք է ասես, որ դու ես մեղավոր: Սարգիսը պատասխանում է՝ եթե պետք է՝ կասեմ, որ ես եմ, բայց դա ճիշտ չէ, ու հեռախոսն անջատում է»,- մանրամասնեց Սամվել Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Վալերի Օսիպյանը նաև իրեն է զանգահարել ու կանչել Ոստիկանություն՝ «տղավարի» խոսելու:

 

 

«Պատասխանեցի, որ իրեն չեմ ճանաչում ու գալու ցանկություն չունեմ: Դե, ես հիմնականում Ռուսաստանում եմ եղել: Ասաց, թե մոտս ձայնագրություն կա, որ լսես՝ մոտդ կասկած կառաջանա, որ Սարգիսն ինչ-որ չափով ներգրավված է այս գործում: Գնացի վարչություն, առանց անցագրի տարան վերև: Մտա իր սենյակ՝ ինքն ու Հարութ անունով մի տղամարդ էին ներսում, որին ներկայացրեց՝ որպես իր ընկեր: Ասաց՝ եթե Սեդրակին սկսեմ օգնել, լրատվամիջոցներն ինձ խայտառակ կանեն, կասեն՝ կողմնապահություն է անում, ու անվանս վրա բիծ կմնա, բայց, եթե Սարգիսն իր վրա վերցնի՝ Սարգիսն ուրիշ ազգանուն ունի, ես իրեն կօգնեմ, ոչ մեկը չի կասկածի, անգամ բերդում կասեմ՝ լավ կնայեմ: Զայրացա՝ ասելով, որ օգնող ես՝ Սեդրակին օգնի: Մի խոսքով՝ ուզում եմ դուրս գալ սենյակից, մեկ էլ Հարութը, թե՝ ուզում եմ գնամ տեսնեմ՝ տուժողի վիճակը ոնց ա: Ներկաները բոլորն էլ ասում են՝ ես էլ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.