▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ Օպերայի բեմում այսօր «Գայանե» բալետն է

Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները օպերային թատրոնի շենքից  որեւէ ռումբ չեն հայտնաբերել․ ահազանգը կեղծ էր:

 

 

 

 

 

 

Նշենք, որ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

 

 

 

 

 

 

 

  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը լրատվամիջոցներին ասել է, որ  թատրոնում այսօր քիչ թվով աշխատակիցներ կային․եկել էին նրանք, ովքեր մասնակցում են երեկոյան թատրոնում նախատեսված ներկայացմանը:

 

 

Ի դեպ, այսօր երեկոյան, ըստ խաղացանկի, օպերային թատրոնում պետք է ընթանա «Գայանե» բալետը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին