▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչապետի կոչն անդառնալի հետևանքներով հղի մարտահրավեր է՝ ուղղված հայ ժողովրդին․ ՀՅԴ ԳՄ

Վաչապետ Փաշինյանի՝ «վաղն առավոտյան հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղված կոչն անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը։ Այսպիսի գնահատականով հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը։

 

 

Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է․

«Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների լուծմանը։

Այն համոզումն ունեինք, որ երկրի քաղաքական իշխանությունը և հատկապես վարչապետ Ն․Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ երաշխավորելու պետական իշխանության առանձին մարմինների և հատկապես իրավապահ համակարգի անխափան գործունեությունը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։

Ավաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետ Փաշինյանի՝ «վաղն առավոտյան հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղված կոչն անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը։

ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունն արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։

Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝  իրացնելու  ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա, երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ բոլոր դատարանները քաղաքացիական ակցիայի միջոցով փակելու մասին։

 

 

 

Կարդացեք նաև՝ Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Նախագահ

Մենք որևէ սադրանքի չենք տրվի, բայց ոչ մի բան մեզ ետ չի պահի՝ մեր նպատակներին հասնելու Փաշինյան

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարարությունը` ՀՀ վարչապետի կոչի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ»-ով պատմել է «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել. ըստ երևույթին, Փաշինյանի հայտարարությունն է առիթը

«Իմ քայլից» պատգամավորն առաջարկում է ուսանողներին դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը

Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը. Դավիթ Սանասարյան

Չեմ հասկանում Արմեն Սարգսյանի այժմյան անգործությունը․ Գևորգ Պետրոսյան

Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից

Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին