▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է գնդակը, որով Մասիսում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նրան թթվածին տրամադրեցին

Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին. Աննա Հակոբյան

«Տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում». Հրանուշ Խառատյան



2019-05-20 09:12:52

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան լրահոսն արագ նայեցի: Կարծեք թե ոչ մի դատավոր հրաժարական չի տվել, դատական մարմինների պատասխանատուները հայեցողական լռություն են պահպանում: Առավոտյան երկու դատարանում դատավորները փորձել են մտնել դատարան, բայց ցուցարարները փակել են նրանց ճանապարհը: Չգիտեմ` պայմանավորվել են արդյոք դատավորներն իրենց վերադասերի հետ, թե ոչ, բայց տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում: Ի՞նչ իմաստ ուներ Շենգավիթի դատավորի կողմից փորձ անել պատուհանիցմտնելու, եթե ցուցարարները փակել են մուտքի դուռը: Իր դատական լիազորություններն օգտագործելու ինչպիսի ջանքեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե նույնիսկ որևէ տան սեփականատիրոջ առաջ իր տան դուռը փակում են, դատավորները խորհուրդ են տալիս դիմել դատական մարմիններին, ոչ թե փորձել գրոհով տուն մտնել: Հիմա դատավորի առաջ փակել են իր աշխատավայրի դուռը՝ պիտի դիմի դատական մարմիններին, ոչ թե գրոհով փորձի ներս մտնել: Բացարձակապես վստահ եմ, որ ցուցարարների մեջ ագրեսիա հրահրող ականակիրներ կան, որոնց առաքելությունը կոնֆլիկտ ստեղծելն է: Դատավորների մեծ մասն անշուշտ երազում են ռեժիմի վերադարձը և հենց իրենք սադրանքի սպառնալիք են: Կկարողանա՞ն արդյոք ցուցարարները կոնֆլիկտի մեջ չմտնել: Ցուցարարներից մեծ զսպվածություն է պահանջվում: Տեր Աստված, խոհեմություն տուր թեʹ դատարանների աշխատողներին, թեʹ ցուցարարներին»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.