▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշողների ինքնությունը պարզվել է

 

Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ավելի վաղ Արթուր Իսպիրյանը պատմել էր, որ Կասկադում ռեստորանում նստած է եղել, երբ 20 սեւ հագնված տղաներ մետեցել են: Նա ասել էր, որ նրանցից մեկին ճանաչեցել է. «Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում»:

«Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում: Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ, կտեսնեիր», - պատմել էր Իսպիրյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին