▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։

 

 

Ինչպես դհայտնում է shamshyan.com-ը՝ մահացածի հարազատների հետ հոգեբանական աշխատանքներ է կատարում ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կինն իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ նշված վայրում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում և դույլով փորձել է կանալից ջուր վերցնել ու երբ կքանստած վիճակում դույլը մտցրել է կանալի մեջ, ուժեղ ջրի հոսքը կնոջ հավասարակշռությունը կորցրել և գցել է ջրի մեջ ու քանի որ ջուրը շատ վարար է եղել, մոտ 100 մետր քշել-տարել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հավաքվածներն ասում էին նաև, որ ավելի ցավալի է նաև այն, որ այդ ամենին ականատես է եղել հաշմանդամ ամուսինը, ով չի կարողացել փրկել կնոջ կյանքը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին