▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական գործողությունների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը. Լեւոն Երանոսյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Լեւոն Երանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ անհիմն լինելու հիմքով։ Լևոն Երանոսյանի անունից նման բովանդակությամբ հայտարարություն այսօր՝ մայիսի 21–ին դատարանում լրագրողներին ներկայացրեց նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը։

 

 

 

 

 

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018թ. ապրիլի 16–ին և 22–ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ՝ բացառապես ծառայելով Հայաստանի ազգային և պետական շահերին։ Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես, և իմ գործողությունները մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ։ Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում, նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնել մեր պետությունը։ Ոստիկանական գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը, մի փաստ, որը հնարավոր չէ հերթքել անաչառ լինելու դեպքում»։

 

 

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Կարդացեք նաև՝ Ինչպես էր Լյովա Երանոսյանը սադրում և հայհոյում Սասուն Միքայելյանին. 18+

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին