▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են` ոլորտային բարեփոխումների շրջանակում

Ստորագրվել է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետները:

Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

 

 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:

Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին