▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք կարող Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել. Անի Խաչատրյան

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ավագանու նիստում մերժվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհիմինա Վարդանյանի ներկայացրած նախագիծը՝ Երեւանի Մոսվես Խորենացի փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

Նույն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցին, ով Վարդանյանին հարց ուղղելու ժամանակ նշել էր, թե ոչ թե՝ ընտրվել, այլ՝ դարձել են ավագանի, արձագանքել է. «Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք՝ որպես ավագանի»: Խաչատրյանը նաեւ նշել է, թե հասկանում է, որ նախագծի քննարկման ժամանակ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին, բայց իրենք չեն կարող, օրինակ՝ Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել ավագանի։

Բանավեճին միջամտել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով. «Սա, ի վերջո, ավագանի է»:

Նշենք, որ , ի վերջո,  ավագանին որոշել է Մաշտոցի պողոտայի, Խորենացի փողոց անվանումներն անփոփոխ թողնել, իսկ Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանմանն ավելացնել սուրբ բառը:  Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին երկուսի դեպքում ձեռնպահ էր, երրորդին՝ կողմ․ - «Որովհետև Գրիգոր Լուսավորիչը եղել է մեր առաջին կաթողիկոսը և ինքն է այդ մեծ գործընթացը սկսել՝ պետականացումը կրոնի և այլն: Այստեղ ես տրամաբանական եմ համարում»:

Կարդացեք նաև՝ Դեժավյու է, նույն բանը ՀՀԿ-ին էլ էինք բացատրում․ Դավիթ Խաժակյանն՝ «Իմ քայլ»-ին

Կարդացեք նաև՝  Էլի եղեք աթեիստ, բայց գնացեք Հայոց պատմություն կարդացեք. Հռիփսիմե Առաքելյանն՝ «Իմ քայլ»-ին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին