ՀՀ սահմանադրկան դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կիրառման ենթակա օրենքների սահմանադրականությունը որոշելու և Սահմանադրության նորմերը մեկնաբանելու հարցերով դատավորի գրությունը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։
news.am-ն է գրում և նշում, որ ՍԴ–ից տեղեկացրին, որ դատավորի գրությունը Սահմանադրական դատարան մուտքագրվելուց հետո սահմանված կարգով ընթացք է տրվել, և վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել։
Գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում կարող է կայացնել օրենքով սահմանված ժամկետներում։