▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցում է անցկացնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին նկարում վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալի աճն է, զուգահեռաբար ներկայացնում եմ նրանց կողմից վճարված հարկերը։

2010 թվականից ահագնացող աճ է գրանցվել և 8 տարվա ընթացքում ծավալը աճել է ավելի քան 21 անգամ, մինչդեռ նրանց կողմից վճարվող հարկերը աճել են ընդամենը 5 անգամ։

 


     Երկրորդ նկարում 2018 թվականի 306 միլիարդ ծավալի բաժանումն է կանխիկի և անկանխիկի, որից էլ պարզ է դառնում, որ ծավալի 83․3%-ը կազմում է օնլայնը։

 

Ես ցանկանում եմ պայքարել այս արհավիրքի դեմ և ակնկալում եմ Ձեր աջակցությունը և կարծիքները՝
     ա) պետք է սահմանափակել բոլոր տեսակի մոլեխաղերը
     բ) պետք է սահմանափակել միայն օնլայնը
     գ) պետք է սահմանափակել միայն կանխիկը
     դ) պետք է չսահմանափակել, թողնել ինչպես որ կա
     Մեկնաբանությունում հավանեք Ձեր նախընտրած տարբերակը»:

Նշենք, որ այս հարցերի կարող եք պատասխանել նաև Asekose.am-ի յութուբյան էջում՝ այս հղումով։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին