▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում է կարկուտ. եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 23-ին, 24-25-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 23-ին, 24-25-ին կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ։ Մայիսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին