«Lianna Beer Club»-ը պատկանում է ոչ թե ինձ, այլ հորեղբորս: Նա ուկրաինաբնակ, իսկ այժմ ռուսաստանաբնակ գործարար է, ով 2003 թվականից Հայաստանում բիզնես գործունեությամբ է զբաղվում»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը՝ հերքելով Asekose.am-ի ընթերցողներից մեկի տրամադրած այն տեղեկությունը, որ «Lianna Beer Club»-ը, որի բացումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին, պատկանում է իրեն:
Պատգամավորըը հերքեց նաև այն լուրերը, ըստ որոնց՝ Փարաքարի ճանապարհը փակում են տվյալ հաստատության շինարարության համար:
Անդրադառնալով մեր ընթերցողի այն դիտարկմանը, որ շինարարական աշխատանքները խանգարում են բնակիչներին, իսկ հետո արդեն երաժշտությունն է խանգարելու, պատգամավորը նշեց.
«Ես մեկ ամսից ավել է, որ այդ տարածքում չեմ եղել, շինարարական աշխատանքների հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, բայց հաստատ գիտեմ, որ այս պահին երաժշտություն չկա այնտեղ»: