▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Օսիպյանն իրեն իրավունք է վերապահել հանդես գալ պետական պաշտոնյային ոչ հարիր որակումներով. ՊՎԾ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր՝ մայիսի 23-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում։ Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է ՊՎԾ լրատվական ծառայությունից։

 

 

«ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հարկ է համարում ընդգծել՝

Թեեւ ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի չի առել ՀՀ քրեական քաղաքականությունից բխող մի կարեւոր սկզբունք. այն է՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի քրեադատավարական ընթացակարգի միջոցով, ինչը ենթադրում է, որ պետական վերահսկողական ծառայությունը իր վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքում առերեւույթ հանցագործության մասին վկայող տեղեկություններ հայտնաբերելիս ցանկացած պարագայում պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմնի։ Նշվածը թույլ է տալիս փաստել, որ ոստիկանապետն իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում, հաշվի առնելով միայն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, ինչի արդյունքում ճեպազրույցի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել։

Ավելին՝ հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որեւէ հիմքից եւ հարիր չեն պետական պաշտոնյային։

Միեւնույն ժամանակ, պետական վերահսկողական ծառայությունը հորդորում է վարչապետի վերահսկողական գործառույթն ապահովող մարմնի ներկայացուցչի վերաբերյալ կարծիք հայտնելիս լինել առավել շրջահայաց եւ խուսափել չհիմնավորված որակումներ տալուց։

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնենք նաեւ, որ խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են եւ վաղը կներկայացվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,–նշված է ՊՎԾ արձագանքում։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը կառավարության ճեպազրույցում նշել էր, որ ՊՎԾ–ի հայտարարությունը պոպուլիստական բնույթ էր կրում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին