▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող ինձ ների Սանասարյան Դավիթը, բայց նա պարտվեց». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արամ Սիմոնյան.
Պետք չկա խանդավառության մեջ հայտնվել Սիմոնյանի հրաժարականից: Մարդն ասել էր, որ մինչ 100-ամյակը չանի՝ չի գնալու: Արեց ու գնաց:

 

 

 

 

 

 

 

 

Հարցն այլ է: Սիմոնյանը լակմուս է դառնում սույն պարագայում: Կառավարությունը և ԱԺ-ն դեռ իշխանություն չէ: Իշխանությունն այլ գործիքակազմ է յուր ինստիտուտներով: Սիմոնյանը միայնակ պայքարեց ու ներեցեք, ինչ-որ չափով հաղթող դուրս եկավ: Թող ինձ ների Սանասարյան Դավիթը, բայց նա պարտվեց այդ լրջագույն պատերազմում:
ԵՊՀ-ն 100 տարեկան է: Ավելի մեծ, քան ՀՀ վերջին երկու պետությունները միասին վերցրած: Դա ենթադրում է որոշակի մշակույթ, արժեքների ու համագործակցության ինստիտուտներ՝ անկախ ներքին տարակարծություններից: 
Լավ է, որ Արամ Սիմոնյանը գնաց: Սակայն դա չի նշանակում, որ ԵՊՀ խնդիրները վերացան: Դա չի նշանակում, որ իմ բուհը դասվեց լավագույն 100-ի շարքում: 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՊՀ-ն կարիք ունի խորքային բարեփոխումների ու լրջագույն ռեստավրացիայի: Ես չգիտեմ, թե հաջորդն ով է: Բայց գիտեմ, որ տարբեր խողովակներով բողոքողները և նույն Սիմոնյանի ոտքի տակ քանդողները, բնավ չէին առաջնորդվում համալասարանաստեղծ ազնիվ մղումներով: Խոսքս բնավ չի վերաբերվում Ռեստարտ պատվախնդիր շարժմանը: Խոսքս վերաբերվում է պատեհապաշտների ու քաղաքական ցածր սոցիալական վարքագիծ ունեցող այն սուբյեկտներին, որոնք պատրաստ են պառկել ցանկացած իշխանության տակ: 

 

 

Այս պարագայում, կառավարությունը լրջագույն խնդիր ունի: Լինել աչալուրջ, որպեսզի որոշակի դուրսպրծուկներ չկարողանան ՀՀ մայր բուհում իշխանություն զավթել: Լինի աչալուրջ, որպեսզի ԵՊՀ-ում լինեն իրական ռեֆորմներ և այն իրապես դառնա մեր ինտելեկտուալ էլիտայի շարժիչը
Հաղթանակն առայժմ անտեր է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին