▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ աշխատավարձը ստանում են, մինչև տուն են հասնում՝ կրվում են. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ցուցարարներին

 

 

 

Կառավարության առաջ այսօր բողոքի ցույցի էին եկել «Գուդվին-ԲԵՏ» ընկերության հարյուրից ավել աշխատակիցներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ու լսեց նրանց բողոքը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովը բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ որոշում է ընդունել, որը սակայն խաղատների աշխատակիցների համոզմամբ, չի արտացոլում իրականությունը եւ դրա արդյունքում 400 ընտանիք անգործ են մնալու: Հանձնաժողովի որոշմամբ խաղային ապարատները պետք է հանվեն: Վարչապետն ասաց, որ դեմ չէ հարցը կառավարությունում քննարկելուն, սակայն ներկայացրեց այն դժգոհությունները, որոնք ստացել է նախքան հեղափոխությունը քայլարշավի ժամանակ, ապա՝ որպես վարչապետ:

 

 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, բոլոր շրջաններում քաղաքացիներն իր առաջ պահանջ են դրել, որ այսպես չի կարող շարունակվել. «Մարդիկ աշխատավարձը ստանում են, մինչեւ տուն են հասնում՝ կրվում են, նոր են գալիս»: Ըստ Փաշինյանի,պատգամավոր եղած ժամանակ, նույնիսկ լուսացույցի տակ կանգնած, մարդիկ եկել են մեքենայի լուսամուտը ծեծել են եւ պահանջ են դրել այդ խնդիրը բարձրացնել եւ լուծել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին