▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ անձին չեմ ճանաչում. Հայկ Սարգսյանը հերքում է, որ Սամվել Ալեքսանյանի եղբորորդուց 40 հազար դոլարանոց հեռախոսահամար է նվեր ստացել

ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է տարածված լուրերը, թե 20 մլն դրամանոց հեռախոսահամար է նվեր ստացել:

tert.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասել է. 

 «Տարածված լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ։ Նշված անձին անգամ չեմ ճանաչում։ Ցավում եմ, որ ստիպված եմ ամեն անհեթեթության անդրադառնալ և հերքել»:

 

 

Հիշեցնենք, որ newspress.am-ը գրել էր, որ Beeline ընկերության նար՝ 033 կոդով 033 00 00 00 հեռախոսահամարը վաճառվել է 20 մլն դրամով, որը համարժեք է մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին: Ըստ լրատվականի՝ քարտի գնորդը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, որը այդ հեռախոսահամարը գնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի համար՝ որպես նվեր:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Հայկ Սարգսյանին Երևանում տեսել էին Mercedes-AMG GT C Roadster մակնիշի մեքենայով, որն ըստ պատգամավորի՝ եղել է ընկերոջ մեքենան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին