▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:

Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը»,- գրել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված է եղել շտապ օգնություն կանչել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին