▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է գնդակը, որով Մասիսում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նրան թթվածին տրամադրեցին

Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին. Աննա Հակոբյան

Վանաձորում չարաշահումներ են բացահայտվել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս



2019-05-25 17:34:27

Մայիսի 10-ին Ոստիկանության Բազումի բաժնում Լոռու մարզի դատախազությունից տեղեկություններ են ստացվել 2014-2017 թթ. ընթացքում Լոռու ճանշինի եւ «Արգիշտի 1» ՍՊԸ կողմից Վանաձորի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2016 թ. համայնքային բյուջեից հատկացված միջոցներով Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքների ընթացքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության՝ ընդունել եւ շահագործման են հանձնել Լոռու ճանշինի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս:

 

 

Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ նշված համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ օրենքի պահանջները ձեւականորեն պահպանելու նպատակով 2016-ի ապրիլին Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքները կատարելու նպատակով հայտարարված մրցույթում նախապատվություն են տվել ավելի ցածր գնով մոտ 70,8 մլն դրամի հայտ ներկայացրած «Լոռու ճանշին» ընկերությանը, որի հետ 2016-ի մայիսի 16-ին մոտ 84 մլն դրամի նրոգման աշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում առանց պատշաճ հիմնավորման պայմանագրով նախատեսված աշխատանքների գինը համապատասխան համաձայնագրով եւ համայնքի ղեկավարի կարգադրությամբ էականորեն ավելացրել են եւ գումարը կազմել է շուրջ 101 մլն դրամ՝ համայնքի պատճառելով մոտ 16,9 մլն դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրգործ, ձեռնակրվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.