▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարության պարզաբանումն ահազանգին

Տեղեկացրել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում ջրափոսերի մեջ ասֆալտ են փռում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությունից պարզաբանում են, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն 
սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ։

«Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիության ապահովմանն ուղղված  աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ:

 



Այդ առիթով պարզաբանում ենք. Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում  ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն:

Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը:

Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում  շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում:

Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը ամբողջովին փոխարինվելու է նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն  այդ աշխատանքները իրականացնում է իր միջոցներով»,-նշվում է պարզաբանման տեքստում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին