▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է. Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը դուրս եկել Քոչարյանի ռեժիմի դեմ. Գայանե Աբրահամյան

Հիմա չեմ ուզում հարցնեմ՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ո՞վ...Գևորգ Պետրոսյան

Արցախում զինվոր է մահացել

Ո՞վ և ինչու՞ է իրականում դանակահարել Para TV-ի աշխատակցին. նոր մանրամասներ



2019-05-26 10:08:27

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են. Լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։ Պարզաբանենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

 

 

 

 

 

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին’ պատճառով մարմնական վնասվածքներ։

 

Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։ Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.