▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3Sixty Strategic Advisors ընկերության տնօրեն Ալի Բորհանին տպավորված է Հայաստանով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լոնդոնում գործող 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրեն Ալի Բորհանիի հետ, ով Հայաստան էր ժամանել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին մասնակցելու նպատակով:

Ալի Բորհանին նշել է, որ չափազանց տպավորված է մեր երկրի հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարներին: Ալի Բորհանին ընդգծել է, որ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ գնահատել ու ճիշտ ուղղությամբ զարգացնել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջին անգամ Հայաստանում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենն ասել է, որ տպավորված է գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակով և հույս ունի Հայաստանում կրկին մասնակցել ֆրանսիական համաժողովի աշխատանքներին: 

Նշենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև  ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ, ով նույնպես  Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու սննդի անվտանգության թեմաներից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին