▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․...Արարատ Միրզոյանի ելույթն ԱԺ-ում

Հայաստանի ողջ սահմանագծով խլացուցիչներ պետք է տեղադրվեն. Արթուր Վանեցյան

ՍԴ-ում վեթինգը մեկնարկեց. Վահե Գրիգորյանը հայտարարեց՝ «Ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը»

Ձեր ասածի մեջ մի հատ թյուրիմացություն կա...Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նստացույցի մասնակիցներին

ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով



2019-06-11 14:04:17

Հունիսի 11-ին Երևանում մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որը համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP):

Մինչև հունիսի 13-ը տևող աշխատաժողովում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի դերին, առևտրի ֆինանսավորմանը, «Ազգային մեկ պատուհան» հարթակին, ինչպես նաև նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով առևտրի խթանմանն առնչվող հարցեր: Դիտարկվելու են ոլորտային հիմնական ձեռքբերումները, իսկ միջազգային փորձագետների կազմակերպած կլոր սեղան-քննարկումների ժամանակ ուղենշվելու են ոլորտի զարգացման հետագա քայլերը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատաժողովի բացմանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում առևտրի դյուրացումը մշտապես եղել է օրակարգային հարցերից մեկը, որի ուղղությամբ հստակ քայլեր են կատարվել:

Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում են Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ֆիլիպիններից և Աֆղանստանից ժամանած փորձագետներ:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.