▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն թմրանյութ պահելու համար բերման են ենթարկել

 

Երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։

Նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։ Կ. Քասարյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար:

Գ. Շամշյանի տեղկություններով՝ Կ. Քասարյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ մասագետ, իսկ նրա հայրը՝ Անդրանիկ Քասարյանը, երկար տաիներ աշխատել է Երևանի քաղաքպետարանի ճարտաապետության և քաղաքաշինության վարչության պետ։    

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին