▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանը ՔՊ-ական է եղել

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամների հետ: Հրապարակվել են Դանիելյանի և ՔՊ անդամների համատեղ լուսանկարները:

Հարցի առնչությամբ SHANTNEWS.am-ը  զրուցել է  ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության անդամ, ՔՊ անդամ Արմեն Փամբուխչյանի հետ: Նա ևս կա լուսանկարներում:

Փամբուխչյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է` Դանիելյանը նախկինում ՔՊ անդամ է եղել:

 

 

 

 

«Այո´, ՔՊ-ից է եղել, մասնակցել է հիմնադրմանը, կուսակցական չէր այդ պահին, քանի որ ՀՀ քաղաքացիություն չուներ»,- ասաց Փամբուխչյանը:

Նա նաև հաստատեց, որ Դանիելյանի հետ մտերիմ են եղել: Հարցին, թե ինչի՞ց հետո սրվեցին հարաբերությունները «Ադեկվադի» ղեկավարի հետ, Փամբուխչյանն ասաց, թե չի հիշում:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանին ավելի վաղ բերման էին ենթարկել ոստիկանություն Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին