▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյուս տարի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ տարի կբարձրանան շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը։

«Մյուս տարվա բյուջետային հայտով մենք նախատեսել ենք մոտավորապես մեկ միլիոն դրամի աճ շտապօգնության բյուջեի, որը նշանակելու է թե՛ աշխատավարձի բարձրացում, թե՛ հավելյալ բրիգադների ներգրավում, որպեսզի կարողանանք կանչերը ժամանակին սպասարկել»,- ասաց Թորոսյանը։

Վերջինս չնշեց, թե մոտավոր որքան կբարձրանան աշխատավարձերը. «Կարող է տարբեր տեղեր, տարբեր բարձրանալ, օրինակ՝ շտապօգնության Երևանի կանչերը ուրիշ գին ունեն, մարզերինը՝ ուրիշ, բայց շոշափելի բարձրացում կլինի»:

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին