▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 նախարար եւ 6 փոխնախարար՝ մեկ կադրում. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա իր բոլոր վեց տեղակալների հետ է:

 

 

Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո, հիշեցնենք, երբ Կրթության եւ գիտության նախարարության հետ միավորվեցին մշակույթի եւ սպորտի նախարարությունները, Հարությունյանի տեղեկալների թիվն էլ երեքից դարձավ վեց: Փոխնախարարներից երեքը՝ Գրիշա Թամրազյանը, Լուսինե Առաքելյանը եւ Արեւիկ Անափիոսյանը համակարգում են կրթության եւ գիտության ոլորտները, երկուսը՝ Արայիկ Խզմալյանը եւ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը՝ մշակույթի, իսկ Գեւորգ Լոռեցյանը սպորտի ոլորտները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին