▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել․ Ալեն Սիմոնյան

 «Հարգելի ընկերներ, FIP կայքը /Դանիել Իոաննիսյան/ նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը:

Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես անփորձությամբ գրանցել եմ գույք, որը փաստացի տիրապետել եմ, փոխանակը պետք է գրանցեի այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բնական է, խոսք չի եղել և չի կարող լինել նախկինում ինձ վերագրված Էապես հարստանալու, կեղծ տեղեկություններ գրելու, ինչպես նաև չհիմնավորված գումարի կամ 7 մլն դրամ չհիմնավորելու մասին:

Նյութի անունը ընտրվել է հատուկ, որպիսի տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ հանցանք եմ գործել, իսկ իրենք բացահայտել են:

Հայցում եմ Ձեր ներողամտությունը այս թեմային կրկին անդրադառնալու համար, անում եմ սա զուտ Ձեր առջև հաշվետու լինելու, ինչպես նաև հանրությանը մանիպուլյացիաներից զերծ պահելու համար»,-գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին