▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնարկել է Քոչարյանի ազատ արձակման և գործի կասեցման դեմ բողոքների քննությունը. ՈՒՂԻՂ

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի,  Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

 

Արդեն բազմամարդ է  դատարանի բակը։ Այստեղ են Ռոբերտ Քոչարյանի համակիրները եւ ընդդիմադիրները։ 

Այստեղ է  Մարտի 1-ի զոհերից  Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը պատրաստվում է մասնակցել դատականի նիստին։

Հիշեցնենք, որ  բողոքարվում են   մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին