▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում հայրն իրեն պատկանող ավտոմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ

 

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտեմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ:

 

 

 

 

 

 

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1972թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին