▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Երևան քաղաքի ավագանու անդամի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ կեսօրին ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչ՝ 26-ամյա Ասքանազ Աբրահամյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 13։30-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են տան դարպասի դուռը և մտնելով տուն՝ այնտեղից գողացել ձեռքի ժամացույց, արծաթյա մատանի և գումար։

Ա. Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի ավագանու անդամ է։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին