▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․...Արարատ Միրզոյանի ելույթն ԱԺ-ում

Հայաստանի ողջ սահմանագծով խլացուցիչներ պետք է տեղադրվեն. Արթուր Վանեցյան

ՍԴ-ում վեթինգը մեկնարկեց. Վահե Գրիգորյանը հայտարարեց՝ «Ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը»

Ձեր ասածի մեջ մի հատ թյուրիմացություն կա...Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նստացույցի մասնակիցներին

ՊՎԾ-ն կոչ է անում ԵՊԲՀ-ի մասին իրենց տարածած հայտարարությունը չմեկնաբանել որպես մեղադրական եզրակացություն



2019-06-12 17:47:59

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել.
 
«Հաշվի առնելով մամուլում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում ընդգծել․

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:

Ավելին, հայտարարությամբ հստակ նշված է, որ հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Այնպես որ, բոլոր լրատվական միջոցներին և ԵՊԲՀ-ին կոչ ենք անում հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ տեղեկատվությունը հրապարակվել է  նախքան վերահսկվող օբյեկտից կարծիք ստանալը, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որևէ իրավական նորմով կաշկանդված չէ հրապարակումներ իրականացնելու ինչպես ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ ուսումնասիրության ավարտից հետո։

 

 

 

 

 

 

 

 

 
Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորված և անձնավորված ուսումնասիրություններ երբևէ չի իրականացրել և չի իրականացնում։  Ինչպես հայտնի է, ուսումնասիրություններ են իրականացվել նաև այլ ԲՈՒՀ-երում, ներկայումս ևս մեկ ուսումնասիրություն է իրականացվում ԲՈՒՀ-երից մեկում։  Բացի այդ, խնդրո առարկա ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրության ողջ ժամանակահատվածի, այդ թվում նաև՝ 2017-2018 թվականներին իրականացված գործունեության վերաբերյալ։ Ուսումնասիրության մաշտաբայնության հետևանքով արդյունքների ամփոփումը տևել է մոտ մեկ ամիս։

Հետգրություն։ Կոչ ենք անում ԵՊԲՀ-ի պաշտոնատար անձանց տեղեկանքում առկա տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության չհրապարակել՝ հաշվի առնելով այն, որ տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմնի», - ասված է հայտարարության մեջ:

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.