▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 56-ամյա տղամարդու սպանությունը կապ չունի Մարտի 1-ի հետ. կասկածյալը եղել է դատապարտված

Երեկ՝ հունիսի 12-ին, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Մանուկյանի նկատմամբ, ով ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում կատարված սպանության կասկածանքով։

Երևանում 56-ամյա տղամարդու սպանությունը կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ. սպանություն կատարող 30-ամյա կասկածյալը նախկինում եղել է դատապարտված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկակցնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Զ. Մանուկյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ։ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունիսի 10-ին Զ. Մանուկյանը սպանել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Սարգիս Ավագյանին, ով Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում Ս. Ավագյանի հետ վիճաբանել են Զ. Մանուկյանը, նրա ընկերը՝ Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Բողոջոջյանը, որի ժամանակ Զ. Մանուկյանը դանակով հարվածել է Ս. Ավագյանի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Նշված վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վ. Ֆ.-ն, ով Էրեբունի հիվանդանոց էր ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել Վ. Ֆ.-ի կյանքը փրկել։

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը փնտրում է նաև Գ. Բողոջոջյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, մինչդեռ երեկվանից համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, որ հնարավոր է՝ սպանությունը կապ ունի Մարտի 1-ի հայտնի դեպքերի հետ, սակայն միակ զուգադիպությունը նա է, որ սպանվածը Մարտի 1-ի տուժածներից Արթուր Ավագյանի հայրն է և Մարտի 1-ի հետ այս սպանությունը կապելը ճիշտ չէ։ Ոստիկաններն ու քննիչները այս 2 օրվա ընթացքում կատարել են ահռելի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները մանրամասն պարզելու, ինչպես նաև դրդապատճառները ճշտելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարություն է տարածել նաև Հայաստանի քննչական կոմիտեն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Զ. Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյոուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին