▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե ստիպված լինեն անդամահատել Մանվել Գրիգորյանի վերջույթները. փաստաբան

 

«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ բժիշկների կոնսիլիում էր հրավիրվել, որում ընդգրկվել էին առողջապահության նախարարության և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մասնագետները։ Նրանց եզրակացության մեջ ասվում է, որ առկա 30 հիվանդություններին, որի մի մասը Գրիգորյանը ձեռք է բերել կալանավորումից հետո, ևս երեքն էլ ավելացել են», – այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, բացասական դինամիկա է նկատվում:

 

 

Միաժամանակ, փաստաբանը չմանրամասնեց, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը, քանի որ ըստ նրա՝ ինքն այդ իրավասությունը չունի:

Փաստաբանի խոսքով՝ գուցե ստիպված լինեն անդամահատել Գրիգորյանի վերջույթը կամ վերջույթները։

Լևոն Բաղդասարյանը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե իշխանությունը հիմա որևէ բան չձեռնարկի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին