▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 15-ամյա 9-րդ դասարանցին հղի է

Արմավիրի մարզի գյուղերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Sputnik Արմենիան: Գյուղի բնակիչներից մեկը` 33-ամյա տղամարդ, կնության է առել 15 տարեկան մի աղջկա, որն ապրել է մի  քանի գյուղ այն կողմ։

Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին, և անչափահասն արդեն երեխայի է սպասում։

Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։

Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։

Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին