▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սննդի և՛ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են. Նիկոլ Փաշինյանը՝ զինծառայողների հետ ճաշելուց հետո

Քրգործ է հարուցվել. «Սևան ազգային պարկում» կատարված աշխատանքները թերի են

Ենթակառուցվածքները կզարգացնեն, զուգարանների հարցն էլ կլուծեն

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին

Որպես մայր՝ մենք կարևոր ենք, քանի որ ընտանիքում ամեն բան տեղի է ունենում մոր շուրջ. Նունե Սարգսյան



2019-06-17 15:47:22

 

 

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արգենտինայի գործարար կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները, ովքեր ճանաչողական այցով Հայաստանում են:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ողջունել են հյուրերին՝ հույս հայտնելով, որ կարճատև այցի շրջանակում նրանց կհաջողվի հնարավորինս շատ բան տեսնել և իմանալ Հայաստանի մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, վերջին տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները: Խոսելով ողջ աշխարհով մեկ սփռված հայերի մասին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Սփյուռքը Հայաստանի ուժն է, քանի որ ժամանակակից աշխարհում մեծագույն ու կարևորագույն արժեքը մարդն է:

Հանդիպումն այնուհետև շարունակել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ով խոսել է հայ իրականության մեջ կնոջ դերի մասին: Նա ընդգծել է, որ կանայք շատ հաճախ ավելի զարգացած կառավարչական հմտություններ են ունենում, սակայն բնությունից տրված համեստության պատճառով երբեմն լռում են ու չեն բարձրաձայնում այդ մասին: 

«Որպես մայր՝ մենք կարևոր ենք, քանի որ ընտանիքում ամեն բան տեղի է ունենում մոր շուրջ: Հայ կանայք տաղանդավոր են, ուժեղ են, սակայն շատ հաճախ այդ ուժը պահում են ներսում, մինչդեռ հարկավոր է ցույց տալ այն»,- նշել է Նունե Սարգսյանը՝ կարևոր համարելով նաև կանանց մեկ այլ՝ հավասարակշռող դերը:

Նա նկատել է նաև, որ կանայք կարող են մեծ ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու կամ կամուրջներն ամրացնելու գործում՝ նշելով, որ Հայաստանն ու Արգենտինան բարեկամական ջերմ հարաբերություններ ունեն, սակայն դրանք կարելի է ամրապնդել նաև նոր նախագծերով ու համագործակցության ծրագրերով:

Արգենտինայից ժամանած կանայք, ովքեր ներգրավված են գործարարության տարբեր ոլորտներում, ներկայացրել են իրենց աշխատանքն ու ցանկություն հայտնել հետագայում տարբեր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.