▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սննդի և՛ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են. Նիկոլ Փաշինյանը՝ զինծառայողների հետ ճաշելուց հետո

Քրգործ է հարուցվել. «Սևան ազգային պարկում» կատարված աշխատանքները թերի են

Ենթակառուցվածքները կզարգացնեն, զուգարանների հարցն էլ կլուծեն

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին

ՊԲ–ն հայտարարություն է տարածել Ասկերանի զորամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ



2019-06-17 17:35:35

 

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։
Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը:

Այս մասին Asekose.am-ին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

 

 

 

 

 

 

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

shamshyan.com-ի տեղեկություններով նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։

 

 

 

 

 

 

 

 

 

ՔԿ լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.