▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են հանցագործ աշխարհի «հեղինակությունների» սարսափ համարվող ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին

Երեկ Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը՝ Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։

Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, նա ոստիկանության այն ծառայողներից էր, ով համարվում էր հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողերի» ու «հեղինակությունների» ահ ու սարսափը։ Նա համարվում էր նաև ոստիկանության ամենաօպերատիվ ծառայողներից մեկը, ով բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ է բացահայտել ու նախականխել։ Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին