▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Մեղադրող կողմից Պետրոս Պետրոսյանը նշեց հետևյալը.

«Տեղին եմ համարում դատարանին իրազեկել, որ մենք նախկինում Առաջին ատյանում ինքնաբացարկ էինք ներկայացրել, որ դատավորը անկախ և անկողմնակալ չի եղել և հետևաբար նրա կողմից կայացրած ակտերը օրենքի հիման վրա կայացրած ակտեր չեն կարող լինել»:

Դատախազը հայտարարեց, որ դատարանը ուշադրություն չի դարձրել գործի բարդությանը. «Բացարձակ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում առնվազն տասը մարդ զրկվել է կյանքից»:

Դատախազ Պետրոսյանը խնդրեց դատարանին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18–ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։

Դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդեց ամբողջությամբ բեկանել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու մայիսի 20–ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին