▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցիներում սգո արարողությունները դադարեցնելու որոշում չի կայացվել. Վահրամ քահանա Մելիքյանի պարզաբանումը

 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով Վահե Էնֆիաջյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին ներկայացրած առաջարկին, ըստ որի՝ դադարեցնել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նման որոշում, ըստ որի եկեղեցիներում կդադարեցվեն սգո արարողությունները՝ չի կայացվել, արգելքի մասին խոսք չի եղել։ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ, այո, այդ մտահոգությանը անդրադարձ կատարվում է, սակայն արգելելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև բոլորը գիտակցում են, որ դա մաս է կազում մեր եկեղեցական ծիսակարգի»։

 

Կարդացեք նաև՝ Վահե Էնֆիաջյանը առաջարկել է Գարեգին Բ-ին եկեղեցիներում դադարեցնել մատուցվող սգո արարողությունները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին