▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խարկովում ադրբեջանցիների կողմից լուսամուտից նետված Արթուրը պատմել է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել

Խարկովի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, որին նետել էին հանրակացարանի 6-րդ հարկի պատուհանից, պատմել է՝ ինչպես է կատարվել ամեն ինչ:
Մարտիրոսյանը պատմել է, որ իրեն պատուհանից գցել են իր վեց ծանոթներն այն բանից հետո, երբ ինքը լուսամուտից դուրս է նետել այն իրերը, որոնք ծանոթները ցանկանում էին «գցել» իր վրա:
«Անցավ երկու-երեք րոպե, իմ սենյակ եկան և, փաստորեն, սկսվեց կռիվ: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկ, դանակ: Ես մեր արանքում դրեցի սեղանը, մոտեցա լուսամուտին ու սկսեցի օգնության կանչել»,- պատմել է Մարտիրոսյանը:
Լուսամուտից ընկնելուց հետո Արթուրն ապաստանել է ավտոկայանատեղիում: Հսկիչը նշել է՝ Արթուրն այնպիսի վիճակում էր, որ ոստիկաններին չէր կարողանում ճանաչել, նրանց խնդրել է նորից ոստիկանություն կանչել: Հանրակացարանի պահակը պատմել է, որ նախկինում ուսանող Արթուր Մարտիրոսյանն ուշադրություն չի գրավել, ոչ իրավաչափ պահվածք չի դրսևորել: Տեղի ունեցածն այժմ իրավապահների ուշադրության կենտրոնում է:

Խարկովի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, որին նետել էին հանրակացարանի 6-րդ հարկից, պատմել է թե  ինչպես է կատարվել ամեն ինչ:

rusarminfo.ru-ն է տեղեկացնում այս մասին և նշում, որ Մարտիրոսյանը պատմել է, որ իրեն պատուհանից գցել են իր վեց ծանոթներն այն բանից հետո, երբ ինքը լուսամուտից դուրս է նետել այն իրերը, որոնք ծանոթները ցանկանում էին «գցել» իր վրա:

 

 

«Անցավ երկու-երեք րոպե, իմ սենյակ եկան և, փաստորեն, սկսվեց կռիվ: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկ, դանակ: Ես մեր արանքում դրեցի սեղանը, մոտեցա լուսամուտին ու սկսեցի օգնության կանչել»,- պատմել է Մարտիրոսյանը:

Լուսամուտից ընկնելուց հետո Արթուրն ապաստանել է ավտոկայանատեղիում: Հսկիչը նշել է՝ Արթուրն այնպիսի վիճակում էր, որ ոստիկաններին չէր կարողանում ճանաչել, նրանց խնդրել է նորից ոստիկանություն կանչել: Հանրակացարանի պահակը պատմել է, որ նախկինում Արթուր Մարտիրոսյանն ուշադրություն չի գրավել, ոչ իրավաչափ պահվածք չի դրսևորել: 

Հիշեցնենք, որ Խարկովում հայ ուսանողին դուրս էին նետել հանրակացարանի 6-րդ հարկի պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին