▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտարարություն տա՞մ թերթում...Հաշվեքննիչ պալատի նախագահն՝ իրեն վերագրվող բիզնեսների մասին

Այսօրվա դրությամբ ես որեւէ բիզնեսով չեմ զբաղվում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ընթացքում ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի հարցին, որը հետաքրքրվեց ՀՊ նախագահից, թե արդյոք ունի որեւէ խոշոր բիզնես՝ նախարար լինելով։

 

 

 

 

 

 

Յոլյանի հավաստմամբ՝ արդեն 4-5 տարի է անցել այն պահից, երբ նա եւ իր հետ կապված մարդիկ վերջին անգամ որեւէ կապ են ունեցել բիզնեսի հետ։ Ի պատասխան այն հարցի, թե արդյոք երբեւէ որեւէ կապ ունեցել է «Փրեմիում մայնինգ» ընկերության հետ, Յոլյլանը ոչինչ չի կարողացել մտաբերել՝ ասելով միայն, որ կճշտի եւ անպայման կտեղեկացնի։

Գեւորգյանն, իհարկե, չի գոհացել նման պատասխանով եւ Յոլյանի առջեւ պայման է դրել, որպեսզի նա հրապարակի իրեն հասցեագրված պատասխանը։

Սակայն Հաշվեքննիչ պալատի նախագահը պարտքի տակ չի մնացել։ «Եվ ո՞նց կհրամայեք անել դա։  Հայտարարություն տա՞մ թերթում»,- կատակել է Յոլյանը՝ ակնարկելով պատգամավորի լրագրողական անցյալի մասին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին