▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյանը Բաքու գալ չէր էլ պատրաստվում». Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում քննադատել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Ես, որպես ֆուտբոլով չզբաղվող մարդ, հետաքրքրվել եմ, թե ով է այդ Մխիթարյանը և ինձ ասել են, որ նա խաղային ժամանակի 90 տոկոսը անցկացնում է պահեստայինների նստարանին: Նա մի կոտրված գրոշ էլ չարժի և չէր էլ պատրաստվում այստեղ գալ ու նրա թիմն այստեղ պարտվեց»,- «Մեյդան» TV-ի փոխանցմամբ ասել է գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը՝ լրագրողներին խորհուրդ տալով գրել, թե այդ խաղը ինչ բարձր մակարդակով էին կազմակերպել երկրի ղեկավարները:
Բաքվում անցկացված Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ հանդիպմանը Մխիթարյանը չէր մեկնել անվտանգության նկատառումներից ելնելով:
Նույն ասուլիսում Զաքիր Հասանովը հաստատել է, որ մեկ շաբաթ առաջ զորավարժությունների ժամանակ արձակված ուսումնական ականը ընկել է Գյանջայի բնակելի տներից մեկի վրա: Նրա ասելով ականը դիպել է ժայռին ու այդ հարվածից 18 կիլոմետր թռել ու ընկել տան վրա:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում քննադատել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Ես, որպես ֆուտբոլով չզբաղվող մարդ, հետաքրքրվել եմ, թե ով է այդ Մխիթարյանը և ինձ ասել են, որ նա խաղային ժամանակի 90 տոկոսը անցկացնում է պահեստայինների նստարանին: Նա մի կոտրված գրոշ էլ չարժի և չէր էլ պատրաստվում այստեղ գալ ու նրա թիմն այստեղ պարտվեց:

 

 

 

 

 

 

 

Երկրի նախագահը և ֆեդերացիայի ղեկավարը բարձր մակարդակով կազմակերպեցին եզրափակիչը։ Մեր ազգը ցույց տվեց քաղաքավարության բարձր մակարդակ, իսկ ոստիկանության աշխատակիցները՝ բարձր պրոֆեսիոնալիզմ։ Ողջ աշխարհը խոսում է հիանալի կազմակերպված եզրափակչի մասին»,- «Մեյդան» TV-ի փոխանցմամբ ասել է Զաքիր Հասանովը՝ լրագրողներին խորհուրդ տալով գրել, թե այդ խաղը ինչ բարձր մակարդակով էին կազմակերպել երկրի ղեկավարները:

 

 

Բաքվում անցկացված Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ հանդիպմանը Մխիթարյանը չէր մեկնել անվտանգության նկատառումներից ելնելով:

Նույն ասուլիսում Զաքիր Հասանովը հաստատել է, որ մեկ շաբաթ առաջ զորավարժությունների ժամանակ արձակված ուսումնական ականը ընկել է Գյանջայի բնակելի տներից մեկի վրա: Նրա ասելով ականը դիպել է ժայռին ու այդ հարվածից 18 կիլոմետր թռել ու ընկել տան վրա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին