▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բեռնատարի» փոխարեն գրել ենք «մարդատար». Արայիկ Հարությունյանը՝ միասնական քննությունների արդյունքների մասին

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Անի Սամսոնյանը հարց ուղղեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, կապված միասնական քննությունների արդյունքում ցածր և անբավարար գնահատականների բարձր տոկոսայնության մասին: Մասնավորապես նշելով, որ հայոց լեզվի քննությունից անբավարար ստացողների թիվը կազմել է մոտ 20 տոկոս.

«Ես 2 հարց ունեմ. ինչո՞ւ եք  հայոց լեզվի շտեմարաններում միայն  տեխնիկական փորձարկումներ արել և աչքի տեղ՝ ունքը հանել և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում շտեմարանների հարցը բովանդակային առումով վերանայելու համար»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ շտեմարանները  ընդունելության քննությունների ժամանակ մշտապես եղել է ամենամեծ խնդիրներիղց մեկը, ինչն էլ  պատճառ է դարձել շտեմարանում բովանդակային փոփոխություններ անելու համար: Փոփոխությունների նպատակը եղել է այն, որ երկար տարիներ շտեմարանները անգիր արած աշակերտները  հնարավորություն ունենան բավարար գնահատական ստանալու, իսկ բուհեր ընդունվեն նրանք, ովքեր ունեն իրական գիտելիքներ:

 

 

«Այո, հայոց լեզվի քննություններից անբավարար ստացողների թիվը բարձր է: Անցած տարի ունեցել ենք հայերենից անբավարար ստացողների  16 ու կես, իսկ այս տարի 19 ու կես: Սա արդյունք է այն բանի, որ մենք պարզապես մեր աշակերտին, իրենց դպրոցական ծրագրից 30 տոկոսը տեղադրել ենք բովանդակային առումով անծանոթ նյութ, որպեսզի 2-3 տարի հետո աշակերտները տուրք չտան անգիր անելու սովորույթին, այլ իրենց դպրոցական ծրագրով գան քննության»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Արայիկ Հարությունյանը նաև ավելացրեց, որ 9-րդ դասարանում կենտրոնացված քննությունների արդյունքում 10 անգամ քիչ են եղել 18-20 ստացողներ, իսկ  բարձր ստացողները 5 անգամ ավելացել են: Դա արդյունք է այն բանի, որ քննությունները դպրոցում անցկացվում են տնայնավարական մթնոլորտում: Եվ ավելացրեց, որ առաջիկայում մեխանիզմ է մշակվում, որպեսզի  աշակերտը այլևս քննություն չհանձնի և ավագ դպրոցի ստացած գնահատականներով՝ կրեդիտային համակարգով, կարողանա ընդունվել բուհ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին