▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրվա կադրը. Գյումրին` անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Գյումրիում այսօր տեղացած հորդառատ անձրեւից հետո քաղաքի որոշ փողոցներ հեղեղվել են անձրեւաջրերով, որոշները՝ բացարձակ անանցանելի դարձել:

Տեսանյութն՝ օպերատոր Արթուր Մելիքյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նաև հետևյալ գրառումն է կատարել․

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ամեն անգամ հորդառատ անձրևից հետո դժվարությամբ եմ հասնում տուն։ Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցն է, առանց ջրահեռացման համակարգի կամ էլ դրանց խիստ թերի աշխատանքով։ Վիճակը նույնն է ամեն անձրևից հետո, իսկ այսօր անգամ փրկարարների օգնությունը պահանջվեց։ 4 ավտոմեքենա արգելափակվել էր ջրի մեջ, փրկարարները մեքենաները ջրից դուրս էին բերել, բայց այդ ավտոմեքենաները թրջված շարժիչներով երևի թե երկար դեռ չեն կարողանա աշխատել։ Իսկ անցորդները մեկը մյուսին լավություն էին անում, ում կոշիկները ջրադիմացկուն էին, մյուսներին շալակած էին տանում։ Իմ բախտն էլ բերեց, չէ ոչ ոք ինձ շալակած չտարավ, պարզապես այդ պահին հարևանս էր բարձր ավտոբուսով անցնում։ Համեմատաբար քիչ թրջված տուն հասա»։


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին