▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև ԿԲ նախագահն էստեղից հասել ա բանկ, էդ դոլարի թիվը հասել ա 154 մլն-ի. Նիկոլ Փաշինյան

Անցած տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.7 տոկսով, այս տարի, առաջին եռամսյակի տվյալներով, աճը կազմել է 5,3 տոկոս: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

“Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ դա դեռ զբոսաշրջային պիկը չէ, էդ պիկը նոր է սկսվում: Եվ հիմքեր կան կարծելու, որ ընթացիկ շրջանում շատ մեծ ծավալներ ունի զբոսաշրջությունը”,- ասաց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց, որ ԿԲ նախագահն այսօր հայտարարել է, որ ԿԲ-ն այս տարի պահուստավորել է 131 մլն դոլար: “Մինչև Կենտրոնական բանկի նախագահն էստեղից հասել ա Կենտրոնական բանկ, էդ դոլարի թիվը հասել ա 154 մլն-ի: Սա նշանակում է, որ այդ ծավալի հավելյալ արտաժույթ է մտնում երկիր, և սա աննախադեպ ցուցանիշ է: Այսինքն՝ շուկայում 154 մլն դոլար հավելյալ դոլար է հայտնվել, դա դրվում է շրջանառությանմեջ, հայտնվում է բանկային համակարգում”,- հավելեց վարչապետը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջին ամենակարևոր նախապայմանը երկրի պոզիտիվ իմիջն է: “Ես կարծում եմ, որ այդ կառավարությունն այս առումով շատ բան արդեն արել է: Երկրորդ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ: Մենք այս ընթացքում զբոսաշրջիկների կոմֆորտն ապահովելու համար նաև ծրագրեր ենք իրականացնում”,- նշեց Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին