▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ասածի մեջ մի հատ թյուրիմացություն կա...Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նստացույցի մասնակիցներին

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի առջև նստացույց է իրականացնում ընդդեմ Հարկային օրենսգրքում նախատեսվող՝ եկամտային հարկի համահարթ սկզբունքի:

Նրանց հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ակտիվիստների հետ զրույցում ասել է, որ օրենսդրական փաթեթով կարող են ստվերից դուրս բերել եկամուտները, սակայն նախաձեռնության անդամները չեն համաձայնել նրա տեսակետին՝ պնդելով, որ միջազգային նմանատիպ փորձ չկա:

 

 

 

Նշենք, որ ԱԺ-ում նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում և հատված զրույցից. 

ՎԱՐՉԱՊԵՏ - Իմիջիայլոց ձեր ասածի մեջ մի հատ թյուրիմացություն կա , էն պարտադիր կուտակայինի 2,5 %-ը հետ չի գալու դա Կառավարությունը շարունակելու է փոխհատուցել։

ԱՀԱԶԱՆԳ - Ոչ, պարտադիրի վճարը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ավելանում է...

ՎԱՐՉԱՊԵՏ - Ես պետք է մի հատ նորից նայեմ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին